«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին գերմանական թիմում հանդես կգա վարձավճարով, և գործարքը ներառելու է գնման տարբերակ:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո։