Բրազիլական ֆուտբոլում ողբերգություն է տեղի ունեցել

Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է 90min-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Մինաս Ժեյրաս նահանգի Ալեն Պարաիբա քաղաքի մոտ՝ Բրազիլիայի ամենաերկար դաշնային մայրուղու՝ BR-116-ի վրա, որը միացնում է երկրի հյուսիս-արևելքը և հարավը։

Ավտոբուսում եղել են Ռիո դե Ժանեյրոյից «Esporte Clube Vila Maria Helena» երիտասարդական թիմի 28 ֆուտբոլիստներ, ինչպես նաև 4 մարզիչ և վարորդը։

Մահացածների թվում են 14-ից 17 տարեկան 3 դեռահասներ և 1 մեծահասակ, ևս 28 հոգի հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։