Կոկեն և Իկեր Մունյաինը 400 հանդիպում են անցկացրել «Ատլետիկոյի» և «Ատլետիկի» կազմում Իսպանիայի առաջնությունում

«Ատլետիկոյի» և «Ատլետիկի» ավագներ Կոկեն և Իկեր Մունյաինը 400-ական հանդիպում են անցկացրել առաջնությունում: Երկու կիսապաշտպաններն էլ իրենց կարիերայի ընթացքում հանդես են եկել նույն ակումբում:

Նշենք, որ 31-ամյա Կոկեն իր նորամուտը Ատլետիկո Մադրիդում նշել է 2009 թվականին։ 30-ամյա Մունիայն – նույնպես 2009 թվականին։

Ընդհանուր առմամբ, մադրիդցի կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 569 հանդիպում, դարձել 47 գոլի և 110 գոլային փոխանցման հեղինակ։ Բասկյան ակումբի կիսապաշտպանի ակտիվում 519 հանդիպում է, 73 գոլ ու 67 գոլային փոխանցում։