Ռոբի Ֆաուլեր․ «Մենք պետք է նրան որոշ ժամանակ տանք»

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում անգլիական ակումբի նորեկ Կոդի Գակպոյի խաղի մասին։

«Մենք պետք է նրան որոշ ժամանակ տանք, որպեսզի կարգավորվի և ընտելանա նոր միջավայրին, նոր լիգային, նոր երկրին, և ես վստահ եմ, որ նա կլինի այն ֆուտբոլիստը, որին մենք բոլորս ուզում ենք տեսնել՝ գոլեր խփելով», Ֆաուլերի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 23-ամյա հոլանդացին «Լիվերպուլ» է տեղափոխվել այս տարվա հունվարի սկզբին ՊՍՎ-ից։ Տրանսֆերի գումարը կազմել է 42 մլն եվրո։