Ժոաո Կանսելուն Պեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտի պատճառով տեղափոխվում է «Բավարիա»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն մոտ ժամանակներս կմիանա «Բավարիային»։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 28-ամյա ֆուտբոլիստի մյունխենյան ակումբ մեկնելու պատճառը կոնֆլիկտն է եղել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆուտբոլիստի և մարզչի հարաբերությունները վատթարացել են մրցաշրջանի վերսկսումից հետո, Կանսելոն սկսել է ավելի քիչ ժամանակ ստանալ խաղադաշտում և սկսել է ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունը։ Ակումբը որոշել է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար լավ առաջարկ լինի։