Լիոնել Մեսսի․ «Այդ օրվանից ամեն ինչ փոխվել է»

Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հիշել է իր զգացմունքները Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո։

«Այդ օրվանից ամեն ինչ փոխվել է։ Ինձ և շրջապատի բոլոր մարդկանց համար դա չափազանց տպավորիչ իրադարձություն էր: Այն նպատակը, որի մասին մենք այդքան երազում էինք, որը ես այնքան շատ էի ցանկանում իմ կարիերայի ընթացքում, իրականացավ։

Այս պահը կիսելով այլ մարդկանց հետ, ցույց տալով իմ զգացմունքները, տեսնելով ընկերներիս, ընտանիքիս, ամբողջ Արգենտինայի զգացմունքները, շատ ավելի լավ էր, քան ես պատկերացնում էի: Իմ ֆանտազիաներն այնքան էլ գունեղ չէին։ Բայց ի վերջո ամեն ինչ շատ ավելի լավ էր»,- Մեսսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։