Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալը» կարող է մրցել Լոնդոնի «Չելսիի» հետ «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի համար պայքարում։ Լրագրող Մարիո Կորտեյանայի խոսքով՝ 21-ամյա արգենտինացու տրանսֆերով հետաքրքրված է նաև «Ռեալը»։

Միաժամանակ նշվում է, որ «Ռեալը» ձմռանը չի փորձի գնել ֆուտբոլիստին։ Մադրիդյան ակումբն ավելի շատ հետաքրքրված է ամառային տրանսֆերով, սակայն «սերուցքայինները» նույնիսկ վեց ամսից պատրաստ չեն լինի վճարել Ֆերնանդեսի համար պահանջվող 120 միլիոն եվրոն։

Նշենք, որ «Չելսին» իր հերթին կփորձի գործարք կնքել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։