ՊՍԺ-ն դեռ թույլ չի տալիս Կեյլոր Նավասին տեղափոխվել ԱՊԼ

Ֆրանսիական ՊՍԺ-ն դեռևս չի թողել իր դարպասապահ Կեյլոր Նավասին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կոստառիկացու ապագայի հետ կապված իրավիճակը այժմ շատ բարդ է թվում։

Ինքը՝ Նավասը, կցանկանար տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ», սակայն ՊՍԺ-ն դեռ թույլտվություն չի տվել, որպեսզի ֆուտբոլիստը նոր քայլեր ձեռնարկի Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու ուղղությամբ։

Նշենք, որ 36-ամյա Նավասի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Նախկինում կոստառիկացին հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում», որի հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։