Դանի Ալվես․ «Ես ոչնչից չեմ վախենում»

Դանի Ալվեսին ձերբակալել են սեռական ոտնձգությունների կասկածանքով։ 39-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մեկնաբանել է իրավիճակը, որում հայտնվել է:

«Ես կընդունեմ այն, ինչ գա։ Ես 15 տարեկանում հեռացա տնից և շատ դժվարություններ ունեցա իմ կյանքում: Հիմա ես պարզապես նորից բախվում եմ դժվարությունների, որոնք ի վերջո կանցնեն։ Ես ոչնչից չեմ վախենում»,- Ալվեսի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ մի աղջիկ Դանի Ալվեսին մեղադրում է գիշերային ակումբի զուգարանակոնքում սեքսով զբաղվելու մեջ։ Ֆուտբոլիստն ասում է, որ հարաբերությունները կամավոր են եղել։