«Ալ Նասրը» չի ցանկանում գնել Էդեն Ազարին

«Ալ Նասրը» չի ցանկանում գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին։ Լրագրող Մարիո Կորտեյանոյի խոսքերով, Սաուդյան Արաբիայի ակումբը նույնիսկ չի էլ մտածել հաջորդ ամառ բելգիացու տրանսֆերի մասին:

Ավելին, «Ալ-Նասրը» ներկայումս շահագրգռված չէ եվրոպական ֆուտբոլի աստղերով թիմ կառուցելով։ Ինքը՝ Ազարը, նույնպես չի ցանկանում Սաուդյան Արաբիա տեղափոխվել։

Նշենք, որ Էդեն Ազարը ցանկանում է լքել Մադրիդի «Ռեալը»։