«Ալ-Հիլալը» չի ​​հրաժարվել Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մտքից

«Ալ-Հիլալը» չի ​​հրաժարվել Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մտքից, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբը ցանկանում է արգենտինացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Տրանսֆերի դեպքում Մեսսին տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցություններ են վարում դրա երկարաձգման շուրջ։