Իսկոն կարող է տեղափոխվել Գերմանիա

«Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Իսկոն հայտնվել է «Լայպցիգի» ուշադրության կենտրոնում:

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանական ակումբը 30-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես թիմի պոտենցիալ համալրում։

Նշենք, որ Իսկոն ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Անցած տարեվերջին նա հեռացավ «Սևիլիայից»։