Ն’Գոլո Կանտեն այս ամառ կարող է միանալ «Լիվերպուլին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խնդրել է ակումբին ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կլոպը կարծում է, որ Կանտեն համաշխարհային մակարդակի կիսապաշտպան է և լավ համալրում կլինի «Լիվերպուլում»: Գլխավոր մարզիչը ցանկանում է, որ Կանտեն ամռանը միանա ազատ գործակալի կարգավիճակով։

Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ 31-ամյա կամերունցու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: