Դիեգո Սիմեոնե. ««Ատլետիկոն» առանձնահատուկ ապրելակերպ և մտածելակերպ ունի»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է Չեմպիոնների Լիգայից և Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո թիմի մոտիվացիայի մասին հարցին:

«Ատլետիկոն» առանձնահատուկ ապրելակերպ և մտածելակերպ ունի: Նույնիսկ եթե ամեն ինչ սխալ է, մենք չպետք է դադարեցնենք պայքարը և կանգնենք մեր դիրքերում:

Մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից և Իսպանիայի գավաթի խաղարկությունից, հիմա բոլորն ինձ հարցնում են մոտիվացիայի մասին։

Մոտիվացիան «Ատլետիկոյում» խաղալն է: Եվ քանի դեռ այստեղ եմ, չեմ կասկածում, որ դա կպահանջեմ։

Շատ ուրախ եմ թիմի համար։ Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո բոլորը լավ ու կայուն են աշխատում։

Մենք զգում ենք, որ մոտենում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ատլետիկոն» 19 խաղից հետո 34 միավորով չորրորդն է: