«Լիվերպուլը» կշարունակի համագործակցությունը թիմի առաջատարներից մեկի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։

Բրազիլացին կերկարաձգի պայմանագիրը մինչև 2025 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ֆիրմինոյի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Ֆիրմինոն Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։