Քրիստոֆ Գալտյեն խոսել է ակումբի տրանսֆերային պլանների մասին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտնել է, որ ցանկանում են մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել առնվազն մեկ ֆուտբոլիստի:

«Ակումբն աշխատում է առնվազն մեկ ֆուտբոլիստի ձեռք բերելու ուղղությամբ:

Մենք ֆինանսական ֆեյր-փլեյի լուրջ սահմանափակումներ ունենք։

Ցանկանում ենք ուժեղացնել կազմը, բայց չգիտեմ՝ կստացվի արդյոք:

Գուցե ոչ մեկի ձեռք չբերենք։ Տրանսֆերներն իրականացնում է ակումբի նախագահը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը կփակվի հունվարի 31-ին: