Չագլար Սոյունջուն կարող է տեղափոխվել Իսպանիա

«Լեսթերի» պաշտպան Չագլար Սոյունջուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, 26-ամյա կիսապաշտպանը կարող է միանալ «Ատլետիկոյին»: Մադրիդյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լեսթերի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: