Մադրիդի «Ռեալը» Ջուդ Բելինգհեմի գործարքում կարող է ներառել թիմի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» այն ակումբների թվում է, որոնք ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է գերմանական Sky Sports-ը, մադրիդյան ակումբը ներկայումս ուսումնասիրում է տրանսֆերային տարբեր տարբերակներ:

Այս տարբերակների թվում է Էդուարդո Կամավինգայի ընդգրկումը գործարքում։

Էդուարդո Կամավինգան Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 67 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և երեք արդյունավետ փոխանցում կատարել։