Էնդրյու Ռոբերտսոն. «Խորապես հիասթափված ենք»

«Լիվերպուլի» շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բրայթոնից» կրած պարտությունը (1-2):

«Խորապես հիասթափված ենք: Կարծում եմ, որ գավաթային լավ հանդիպում էր սկզբից մինչև վերջ, և երկու թիմերն էլ պահպանում էին շանսեր:

Այսօր մենք ավելի մրցունակ էինք, քան երկու շաբաթ առաջ: Մենք պահեր էինք ստեղծում և ավելի կոմպակտ գործում, բայց ամեն դեպքում դուրս մնացինք գավաթից:

«Լիվերպուլի» պես ակումբում երկրպագուների սպասելիքները մեծ են, և մեկ ճշգրիտ հարվածից հետո պարտվելը հիասթափեցնում է:

Մենք պետք է սկսենք հաղթել: Ցավում եմ, որ կրկին չարդարացրինք երկրպագուների սպասելիքները»,- Ռոբերտսոնի խոսքը մեջբերում է BBC-ն: