Զինեդին Զիդանը չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ և հայտնի մարզիչ Զինեդին Զիդանը երրորդ անգամ չի գլխավորի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», հայտնում է RMC Sport-ը:

50-ամյա մասնագետն «Արքայական ակումբ» վերադառնալու ցանկություն ուներ, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բարդ հարաբերությունների պատճառով Զիզուն այլ աշխատավայր կփնտրի:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը մադրիդյան գրանդը գլխավորել է 2016-2018 և 2019-2021 թվականներին: «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մասնագետը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: