Ռոյ Քին. «Կազեմիրոն կարևորագույն ֆուտբոլիստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը գովել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին:

«Կազեմիրոն կարևորագույն ֆուտբոլիստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Վերջին մի քանի տարիներին ակումբը կենտրոնում որակյալ ֆուտբոլիստի պակաս էր զգում:

Կազեմիրոն բարձրագույն խաղամակարդակի ֆուտբոլիստ է: Մենք կարող ենք դա տեսնել յուրաքանչյուր շաբաթ: Նա ազդեցություն է ունենում հանդիպման ելքի վրա:

Այո, Կազեմիրո եկավ, և կարծիք կար, որ նա միտված կլինի պաշտպանությանը, քանի որ «Ռեալում» նա աշխատել է տարբեր ֆուտբոլիստների հետ, որոնք ավելի շատ էին միանում հարձակմանը:

Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նա կատարելագործվել է և կարողանում է արդյունավետ փոխանցումներ կատարել և եզրափակել գրոհները»,- Քինի խոսքը մեջբերում է ITV.com-ը: