Զինեդին Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Ֆուտբոլասերների շրջանում ակտիվորեն քննարկվում է Զինեդին Զիդանի ապագան։ Հաղորդվում էր, որ վերջին մեկուկես տարում մարզիչը սպասում էր Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հնարավորությանը։ Չստացվեց՝ Դիդյե Դեշամի հետ շփումը երկարաձգվեց։

Վերջին օրերին մամուլում լուրեր են հայտնվել, որ Զինեդին Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Սակայն նման սցենարը քիչ հավանական է համարվում։ Պատճառը Զիդանի ու մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի սառը հարաբերություններն են, հայտնում է RMC Sport-ը։

Կառլո Անչելոտտին այժմ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է։ Անցած մրցաշրջանում իտալացու գլխավորությամբ թիմը հաղթել է Լա Լիգան և Չեմպիոնների Լիգան։