Չավի․ «Ես երբեք չեմ մտածել, որ նա պետք է հեռանա թիմից»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացառել է կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի՝ թիմից հեռանալու հավանականությունը։

«Ես երբեք չեմ մտածել Կեսյեի թիմից հեռանալու տարբերակի մասին: Ինձ դուր է գալիս Ֆրենկը: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։