Ստեֆան դե Վրեյը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Միլանի «Ինտերի» հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է Teamtalk-ը, «կարմիր սատանաները» պատրաստվում են 30-ամյա ֆուտբոլիստին այս մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել անվճար տրանսֆերի դիմաց: Նա 2018 թվականից պաշտպանում է Ներաձուրրիի գույները։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ստեֆանը մասնակցել է 13 հանդիպման, դարձել մեկ գոլի և 1 դեղին քարտի հեղինակ։