Պաշտոնական․ Մալո Գուստոն տեղափոխվում է «Չելսի»

«Լիոնի» պաշտպան Մալո Գուստոն տեղափոխվել է «Չելսի»: Այս մասին լոնդոնյան ակումբը հայտնել է իր պաշտոնական կայքում։ 19-ամյա ֆրանսիացին «թոշակառուների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը Մալո Գուստոն կանցկացնի «Լիոնում»՝ արդեն վարձավճարով:

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Մալո Գուստոյի տրանսֆերի համար «Չելսին» «Լիոնին» կվճարի մոտ 30-35 միլիոն եվրո։