Թոմաս Մյուլեր. «Մենք դժգոհ ենք վերջնական արդյունքից»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հանդիպումից հետո (1:1) հարցազրույց է տվել։

«Այս հանդիպման համար մենք մեծ տրամադրություն ունեինք։ Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, իսկ ընդմիջումից հետո իրավիճակն ավելի քաոսային դարձավ։ Մրցակիցը մեզ թույլ չտվեց վտանգավոր պահեր ստեղծել, շատ կոմպակտ գործեցին։

Մենք դժգոհ ենք վերջնական արդյունքից։ Սա նյարդայնացնում է, բայց նման խաղերը չպետք է բացասաբար ազդեն հաջորդ հանդիպումների վրա»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։