Յոահիմ Լյովի գործակալը հերքել է տարածված տեղեկությունները

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի գործակալ Հարսուն Արսլունդը հերքել է լուրերը, թե գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը:

«Ոչ, դա ճիշտ չէ»,- Արսլունդի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յոահիմ Լյովը, Լոնդոնի «Չելսիի» ու Սանկտ Պետերբուգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը, ֆրանսիական ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Բելգիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուներն են:

62-ամյա Լյովը 2021 թվականի ամառվանից առանց աշխատանքի է: Նա Գերմանիայի հավաքականը գլխավորել է 15 տարի և 2014 թվականին Բունդեսթիմի հետ դարձել աշխարհի չեմպիոն: