Հայտնի է, Ուսման Դեմբելեի վնասվածքի լրջությունը

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու հանդիպումները։

Ֆրանսիացին վնասվածք է ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստն անմիջապես գնացել է բուժզննման, իսկ երեկոյան հաստատվել է ազդրի մկանային վնասվածքի մասին տեղեկությունը։

Ինչպես հայտնում է Marca-ն, Դեմբելեն բաց կթողնի առնվազն երեք շաբաթ: Ընդհանուր առմամբ նա բաց կթողնի մոտ հինգ հանդիպում։

Կատալոնացիների առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կկայանա փետրվարի 16-ին, պատասխան հանդիպումը՝ փետրվարի 23-ին։