Լոնդոնյան գրանդը պատրաստվում է ձեռք բերել Դուշան Վլահովիչին

«Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին, հայտնում է Calciomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 22-ամյա սերբի համար 80 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում։

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ ֆուտբոլիստը պատրաստ է լսել ցանկացած առաջ։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: