Էրիկ տեն Հագ. «Մենք գիտենք, որ նա հիանալի ֆուտբոլիստ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Կազեմիրոյի դուբլի մասին «Ռեդինգի» հետ խաղում (3:1):

«Մենք գիտենք, որ նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա հիանալի խաղաց «Ռեալի» կիսապաշտպանությունում Կրոսի և Մոդրիչի կողքին: Երևում է, որ հարձակողական խաղում նա հմուտ է, դրանից հաճույք է ստանում։

Ինձ դուր է գալիս դինամիկ ֆուտբոլ՝ տատանումներով և դիրքերի փոփոխությամբ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։