Ժոզե Մոուրինյոն հաստատել է, թիմի ֆուտբոլիստը կլքի ակումբը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հարձակվող Էլդոր Շոմուրոդովի հնարավոր հեռանալու մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Սպեցիա» տեղափոխվելուն։

Մոուրինյոն հաստատել է Շոմուրոդովի հեռանալը՝ չբացառելով հարձակվողի հնարավոր վերադարձը հռոմեական ակումբ հաջորդ ամառ։

Transfermarkt-ը Ուզբեկստանի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 7 միլիոն եվրո։