«Չելսին» հետաքրքրված է «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասների ծառայություններով

«Չելսին» հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասներով, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկան իր սոցիալական ցանցերում։

Աղբյուրի համաձայն, ամռանը «Չելսին» արդեն դիմել է Գլասներին: «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոուլին շատ տպավորված է Գլասների՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ Եվրոպայի Լիգայի հաղթանակով:

Նշենք, որ «Այնտրախտը» 18 տուրից հետո 32 միավորով 5-րդն է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: