Հարի Մագուայր. «Մենք շատ շանսեր ունեինք»

Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։1 հաշվով հաղթեց «Ռեդինգին»՝ ապահովելով Անգլիայի հեղինակավոր մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալը։ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը մեկնաբանել է խաղի իրադարձությունները, նա կարծում է, որ թիմն արժանիորեն հաղթեց։

«Մենք շատ շանսեր ունեինք։ Ընդմիջմանը մենք խոսեցինք համբերության անհրաժեշտության մասին և գոլ խփեցինք,- Մագուայրի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տասներկու անգամ հաղթել է Անգլիայի գավաթը։