Դանի Ալվեսը Ռոնալդինյոյի նախկին թիկնապահի հետ նույն խցում է

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ։ 39-ամյա բրազիլացուն վերջերս բանտ են ուղարկել, որտեղ այժմ սպասում է դատավարությանը:

Ինչպես հայտնում է Sport-ը, իսպանական խմբագրության էջերում տեղեկություն է տեղադրվել այն մասին, թե ով է Դանի Ալվեսի խցակիցը։ Բրազիլացին նույն խցում է նստած Կոուտինյո անունով տղամարդու հետ։ Նա նախկինում եղել է Ռոնալդինյոյի թիկնապահը։

Նշվում է, որ Դանի Ալվեսին միտումնավոր նշանակել են Կոուտինյոյի հետ նույն խցում, որպեսզի ֆուտբոլիստի համար մի փոքր ավելի հեշտ լինի հարմարվել նոր իրողություններին։