Ֆրենկի դե Յոնգը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է Barca Universal-ը, մանկունիանցիների մարզիչ Էրիկ տեն Հաագը պնդում է իր հայրենակցի տեղափոխությունը։ Ամռանը «կարմիր սատանաները» ևս մեկ փորձ կանեն ձեռք բերել 25-ամյա կիսապաշտպանին։

Այս մրցաշրջանում Ֆրենկին մասնակցել է 23 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ Նրա ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: