Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի ֆուտբոլային փիլիսոփայության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի ֆուտբոլային փիլիսոփայության մասին։

««Ռեալը» չունի հստակ փիլիսոփայություն, քանի որ ես չեմ ուզում: Ցանկանում եմ, որ թիմը ճկուն լինի»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է «Spanish Sport»-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ նվաճեց Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։