Չավի․ «Սա «Բարսելոնան» է, և մենք պետք է հաղթենք «Ժիրոնային»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղից իր ակնկալիքներով։

«Նախորդ մրցաշրջանի համեմատ մենք լավ վիճակում ենք Լա Լիգան գլխավորելու, Գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու և Սուպերգավաթը նվաճելու համար: Հրաշալի շրջան։ Սա «Բարսելոնան» է, և մենք պետք է հաղթենք «Ժիրոնային»:

Եթե ​​չհաղթենք, աղետ կլինի։ Այնպես որ, եկեք վայելենք մեր ներկայիս դիրքը մինչ խաղի մեկնարկը»,- ​​Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։