«Ռոման» կարող է պատժել իր ֆուտբոլիստին «Բորնմութ» տեղափոխվելուց հրաժարվելու համար

«Ռոման» դժգոհ էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի՝ «Բորնմութ» տեղափոխվելու մերժումից:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնում է, որ Հռոմի ակումբը կարգապահական տույժեր կկիրառի 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել անգլիական ակումբ, որը պատրաստ է կատարել «Ռոմայի» պահանջած պայմանները։ Հռոմեացիները տրանսֆերի համար ցանկանում էին մոտ 35 միլիոն եվրո։