Պաշտոնական․ 5 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երևանյան թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում վերոնշյալ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում: