Մադրիդի «Ռեալում» վեճեր կան Դանի Սեբալյոսի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դեռ չի կարող որոշել՝ արդյոք ակումբը պետք է երկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ։

Marca-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը չի կարող միաձայն որոշել 26-ամյա իսպանացու ապագայի վերաբերյալ գործողությունները։

Սեբալյոսը վերջին երկու շաբաթվա ընթացքում լավ մարզավիճակ է ցուցադրում։ Ֆուտբոլիստը վերջին հանդիպումներում երկու անգամ անընդմեջ եղել է Արքայական ակումբի առաջին թիմում։ Դանիի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։