Ռիս Ջեյմսը վերականգնվել է վնասվածքից

«Չելսիի» աջ պաշտպանը Ռիս Ջեյմսը պատրաստ է լիարժեք խաղադաշտ վերադառնալուն։ Լրագրող Մեթ Լոուի խոսքով՝ անգլիացին, ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմում կսկսի փետրվարի 3-ին կայանալիք «Ֆուլհեմի» դեմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ աշնանը Ջեյմսը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել «Միլանի» հետ խաղում, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել աշխարհի առաջնությունը։ Դեկտեմբերին անգլիացին «Բորնմութի» հետ խաղում կրկին վնասվածք ստացավ, ինչի պատճառով կրկին շարքից դուրս մնաց մի քանի շաբաթով։

Այս մրցաշրջանում Ջեյմսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ամռանը ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը։