Դորտմունդի «Բորուսիան» դեռ առաջարկ չի ստացել Ջուդ Բելինգհեմի համար

Դորտմունդի «Բորուսիան» դեռ առաջարկ չի ստացել իր կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար՝ չնայած ֆուտբոլիստի շուրջ շրջանառվող ահռելի խոսակցություններին։ Ակումբի մարզական տնօրեն Սեբաստիան Կելն ասել է, որ «իշամեղուները» դեռևս անգլիացուն վաճառելու կոնկրետ առաջարկ չեն ստացել: Հաղորդում է Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջիկա ամռանը «Բորուսիան» իր ֆուտբոլիստի համար կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի համար դիտարկվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Նշենք, որ Բելինգհեմն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։