Միլան Սկրինյարի տրանսֆերով անձամբ կզբաղվի ՊՍԺ-ի նախագահը

ՊՍԺ-ն  ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին: Ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին այս գործը վերցրել է անձնական հսկողության տակ, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանն արդեն սկզբունքորեն համաձայնել է տեղափոխվել Ֆրանսիա։ ՊՍԺ-ն արդեն Սկրինյարին առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 9 միլիոն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։

«Ինտերի» պաշտպանի գործակալ Ռոբերտո Սիստիչին հաստատել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։