«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մտածում է ակումբը լքելու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստը չի տեղավորվում Չավիի գլխավոր մարզչի ծրագրերի մեջ։ Առայժմ ակումբում ոչ-ոք չի խոսել պաշտպանի գործակալի հետ պայմանագրի երկարաձգման մասին, և ֆուտբոլիստը արդեն որոշ ժամանակ է մտածում է այլ առաջնությունների մասին:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։