Անխել դի Մարիան կիսվել է Արգենտինայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ իր մտքերով

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կիսվել է Արգենտինայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ իր մտքերով։

«Ես զգում եմ, որ դեռ կարող եմ օգտակար լինել և նպաստել ազգային հավաքականի հաջողություններին։ Ես կխաղամ Արգենտինայի հավաքականում այնքան ժամանակ, քանի դեռ մարզիչը չի դադարեցնի ինձ զանգահարել։ Հիմա ես լավ մարզավիճակում եմ»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը, ով վերջերս դարձել է ԱԱ-ի չեմպիոն, դեռ չի պատրաստվում հեռանալ իր երկրի հավաքականից։