Միկել Արտետա․ «Կարծում եմ, որ ԱՊԼ-ում այլ հանդիպում է լինելու»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:1) կիսվել է հույզերով։

«Կարծում եմ, որ Պրեմիեր լիգայում դա բոլորովին այլ հանդիպում է լինելու երկու կողմերից, գուցե այլ կազմով: Մենք փորձեցինք պայքարել այստեղ և հաղթել: Եկանք հաղթելու խաղը, բայց, ցավոք, չստացվեց։ Հուսով եմ՝ հաջորդ հանդիպումը այլ կերպ կլինի։

Ես շատ ժամանակ ունեմ մտածելու և պատրաստվելու այս խաղին, ինչպես Գվարդիոլան։ Մենք կվերլուծենք հանդիպումը և կփորձենք անել այն, ինչ մեզ համար լավագույնն է՝ զրոյացնենք մեր խնդիրները և ստեղծենք դրանք մրցակցի համար, ինչպես միշտ անում ենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։