Մադրիդի «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» դեմ ՉԼ-ի հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին դժվար թե օգնի իր թիմին «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ առաջին խաղում:

Diario AS-ի տեղեկություններով՝ ֆրանսիացին դժվար թե ժամանակ ունենա վերականգնվելու մերսիսայդցիների դեմ հանդիպումից առաջ։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Մենդին կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։ Պաշտպանը ազդրի ազդրի պատռվածք էր կասկածում, սակայն ստույգ ախտորոշումը դեռևս հայտնի չէ: