Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել արգենտինացի պաշտպանի հետ (VIDEO)

Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել արգենտինացի պաշտպան Մանուել Մորելոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում:

«Վանի» պատմության մեջ առաջին արգենտինացի ֆուտբոլիստն արտասահմանում մինչև հայկական ակումբ տեղափոխությունը խաղացել է Բոլիվիայի «Ավրորայում», որը մարզում էր «Վանի» ներկայիս գլխավոր մարզիչ Ումբերտո Վիվիանին:

Transfermarkt-ը Մանուել Մորելոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 175000 եվրո: