Ուրուգվայի հավաքականի չորս ֆուտբոլիստ որակազրկվել է

Ուրուգվայի հավաքականի չորս ֆուտբոլիստ որակազրկվել են ԱԱ-2022-ի խմբային փուլում կայացած Գանայի դեմ խաղից հետո, հայտնում է Marca-ն:

Այդ խաղում ուրուգվայցիները հաղթել էին 2-0 հաշվով, սակայն չէին կարողացել նվաճել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:

Եզրափակիչ սուլիչից հետո Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները վիճել էին մրցավարի հետ:

Խոսե Մարիա Խիմենեսին, Ֆերնանդո Մուսլերային, Էդինսոն Կավանիին ու Դիեգո Գոդինի սպառնում էր մինչև 15-խաղյա որակազրկում:

Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Մուսլերան ու Խիմենեսը կորակազրկվեն 4-ական խաղով, իսկ Կավանին ու Գոդինը՝ մեկական:

Այս ֆուտբոլիստները պետք է ֆուտբոլային նախագծի շրջանակում հասարակական աշխատանք կատարեն և վճարեն տուգանք:

Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես տուգանվել է միջադեպի համար: