Պատրիս Էվրա. «Ես միշտ ասել եմ, որ նա «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա ավագն է»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան գովեստի խոսք է հղել թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հասցեին:

«Ես միշտ ասել եմ, որ Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա ավագն է: Ինձ համար գլխավոր առաջնահերթությունն այս պահին թիմում այդ տղայի երջանիկ լինելն է:

Տվեք նրան այն պայմանագիրը, որը նա ուզում է, քանի որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ապագան է»,- Էվրայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

26-ամյա Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: